<< ՊԱՏԵՐԱԶՄ ԽԱՂԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ՇՈՒՐՋ >>

10:48 - 02 Օգո, 2022

Հայաստանի  բնակչության  մոտ  տխուր հուշեր է արթնացնում 44 թիվը, դեռ երկու տարի էլ չի անցել  արցախյան 44 –օրյա պատերազմից: Հայաստանի ԶԼՄ – ների  մարզական մեկնաբանություններում  այս օրերին նույնպես  նշվում է այդ թիվը, որովհետև Հնդկաստանի Չեննայ քաղաքում  անցկացվում է  շախմատի համաշխարհային 44 –րդ օլիմպիադան:

Մեր պատվիրակության անդամները,  ակամա,  նույնպես  հուշեր ունեն  44 –ի հետ ու  այս փորձությունում  պատերազմում են  խաղատախտակների շուրջ և  սկիզբը հուսադրող է: 

Երեկ տեղի ունեցան չորրորդ տուրի հանդիպումները: Մեր տղամարդկանց թիմը հաղթեց  / 3 : 1 / ավստրիացիներին, իսկ կանանց ընտրանին  չոր  հաշվով / 4 : 0 / ՝ իռլանդուհիներին:

Իմաստուն խաղի հայաստանցի գրոսմայստերները  վաստակել են ութ միավոր և Հնդկաստանի, Իսրայելի, Անգլիայի  ու Իսպանիայի ընտրանիների հետ առաջատարների խմբում են: Նշենք,  որ տանտերերի երկրորդ թիմից հետո, մեր տղամարդիկ լրացուցիչ գործակիցների հաշվարկով երկրորդ տեղում են:

Կանանց պայքարում մերոնք վեց միավորով 13 - րդ հորիզոնականում են: Ութ միավորով առաջատար խմբում են ութ թիմեր: 

Այսօր մերոնք մրցում են համապատասխանբար անգլիացիների  և Ինդոնեզուհիների հետ:

Այլ նորություններ